Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

«Այրած» շաքարը՝ հազի դեմ. 168.am

«Այրած» շաքարը՝ հազի դեմ. 168.am

Հազն ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Այրած շաքարը կարող է հանգստացնել լորձաթաղանթի բորբոքումը, այն նաև օգտագործվում է երեխաների կոկորդի ցավը հանգստացնելու համար: Կարող եք շաքարային կոնֆետներ պատրաստել, սակայն առաջարկում ենք մեկ այլ՝ ավելի համեղ տարբերակ:


Իհարկե, ուժեղ հազի դեպքում հարկ է դիմել բժշկի, սակայն հազի սկզբնական շրջանում առաջարկում ենք օգտագործել արդյունավետ միջոց, որը կհանգստացնի հազն ու կոկորդի բորբոքումը:

Բաղադրություն.

  • 1 թ/գ այրած շաքար,
  • 200 մլ կաթ,
  • 2 բանան:


Սովորական շաքարը տաքացրեք գդալի մեջ: Երբ շաքարի բյուրեղները հալվեն, և մասսան խտանա, շաքարը լցրեք կաթսայի մեջ, վրան տաք կաթ լցրեք: 2 հասած բանանը մաքրեք, մանրացրեք բլենդերով կամ պատառաքաղով: Բանանն ավելացրեք տաք կաթին: Ամբողջ խառնուրդը հասցրեք եռման, լավ խառնեք: Կաթը վերցրեք կրակից: Օգտագործելուց առաջ մի փոքր տաքացրեք և խմեք: Այսպես պատրաստված շաքարն ունի խորխաբեր ազդեցություն, այն նաև օգնում է օրգանիզմին պայքարել բորբոքային գործընթացների դեմ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ